Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան է նշանակվել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է՝

Ն.Գ. տիկին Անն Լույոն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Նշանակման պաշտոնական հրամանը

Անն Լյուն ծնվել է 1963թ սեպտեմբերի 5-ին։

 Կրթությունը՝

-Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի դիպլոմ

- Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտի դիպլոմ (ռուսերեն, հունգարերեն)

- Ռուսերեն լեզվի լիսանս Երկրորդ կարգի լիազոր նախարար 

 Զբաղեցրած պաշտոններ՝

1989-1992 ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Եվրոպա)

1992-1995 Երկրորդ, այնուհետև Առաջին քարտուղար Բրազիլիայում

1995-1998 Առաջին քարտուղար Մոսկվայում

1999-2001 ԱԳՆ կենտրոնական վարչակազմ (Ռազմավարություն, ծրագրավորում և գնահատում)

2005-2007 (Միջազգային համագործակցություն և զարգացում)

2007-2009 ԱԳՆ կողմից նշանակում է ստացել Cultures France-ում

2015-2018 Ծրագրի ղեկավար (Մշակութային, համալսարանական համագործակցություն և հետազոտություն)

2018թ. մարտից Համագործակցության և մշակութային հարցերի խորհրդական և Իսպանիայի Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Մադրիդում

Արժանացել է Արժանիքի ազգային շքանշանի ասպետպարգևի։

Տիրապետում է Անգլերեն Իսպաներեն Ռուսերեն Հունգարերեն և Պորտուգալերեն լեզուներին։

Ն.Գ. պարոն Ժոնաթան Լաքոթն իր առաքելությունը կավարտի օգոստոսի 31-ին: