ԵՄ գագաթնաժողովը Նիկոլ Փաշինյանը վերածելու է...

Մեր առաջարկած խորհրդանիշը սա է: Որպես հիմք վերցրել ենք Եվրոպական քաղաքական համայնքի կողմից գալիք գագաթաժողովի խորհրդանիշը և դրան տվել ենք ավելի ազնիվ տեսք, որովհետև Հայաստանում պարզապես երկու շրջանակ չեն: Այս մասին ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Հայաստանում այդ շրջանակները «կանդալներ» են: Իրենք գալիս են այստեղ ոչ թե ժողովրդավարություն քարոզելու, այլ գալիս են հիպոկրիսի երկդիմիություն քարոզելու, և մեր ուղերձը եվրոպական հանրույթին հետևյալն է՝ սա է այսօրվա Հայաստանի իրական պատկերը, «կանդալված» մարդ, «կանդալված» ազգ, «կանդալված» պետություն և մենք: Մեր կոչն իրենց շատ պարզ է. դադարե՛ք երկդիմիությունը, կանգնե՛ք ժողովրդավարության կողքին»,-նշել է նա: