Հայաստանում անասուններին սպանդանոց հանձնող ֆերմերներին բոնուսներ կվճարեն։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 5-ին ասել է էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։
Նախարարի խոսքով՝ Հայաստանում որոշել են փոխառել ավստրիական փորձը։
«Ավստրիայում 25 տարի առաջ կային սպանդանոցներ, մերի նման։ Ֆերմերները, իհարկե, դրանցից չէին օգտվում։ Այդ պատճառով պետությունն սկսեց ֆինանսապես խրախուսել նրանց։ Այժմ դրա կարիքը չկա։ Հասարակությունում արմատացել է գիտակցությունը մսի անվտանգության չափորոշիչների մասին»,- նշել է Պապոյանը։
Իսկ վճարների չափը, նախարարի խոսքով, կորոշվի մոտ ապագայում։
Ավելին, 2025թ. սպանդանոցներին նախատեսվում է հատկացնել 350 մլն դրամ։ Այդ միջոցները կտրամադրվեն գնի տարբերության փոխհատուցմանը։