Հայաստանում ալյումինե ռադիատորների գործարան է...

Հունվարին Հայաստանում կբացվի ալյումինե ռադիատորների գործարան։ Այսօր ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Նախկինում չի եղել, սա բարձր տեխնոլոգիական արտադրություն է»,- ասաց նա։ Քերոբյանն ընդգծեց, որ գործարանում ռադիատորների արտադրությունն իրականացվելու է զրոյից։

Հիշեցնենք, որ մինչ այս Փաշինյանի իշխանությունը հայտարարել էր մեքենաների, ինքնաթիռների, կենցաղային տեխնիկայի և գազաբալոնների գործարանների բացման մասին, բայց դրանցի ոչ մեկը առ այսօր չի աշխատում և արտադրություն չի տալիս։