Հայաստանն ու Ռուսաստանը տեղեկատվական անվտանգո...

Հայաստանն ու Ռուսաստանը տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել։

Ինչպես հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը, փաստաթղթի համաձայն, տեղեկատվական անվտանգության ոլորտում Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համագործակցության հիմնական ուղղությունները կլինեն, մասնավորապես, այդ ոլորտում սպառնալիքներին հակազդելու համակարգումը, տվյալների փոխանակումը՝ ահաբեկչական եւ այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված իրավախախտումները բացահայտելու, կանխելու, ճնշելու եւ հետաքննելու համար:

Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության անունից համաձայնագիրը ստորագրել են երկու երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարներ Նիկոլայ Պատրուշեւը եւ Արմեն Գրիգորյանը։