Վարշավայում տեղի ունեցած Հայաստան-Լեհաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի և Լեհաստանի Տնտեսական զարգացման և տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Միխալ Բարանովսկու երկկողմ հանդիպումը։
Ինչպես տեղեկանում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունը, կողմերը քննարկել են Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման ընթացիկ հնարավորությունները և համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով երկու երկրների միջև տեխնիկական ու ինստիտուցիոնալ փոխգործակցության աճող դերը։
Քննարկվել են նաև առևտրաշրջանառության զարգացման, կապիտալ շուկաների զարգացման, ԵՄ ստանդարտներին և կարգավորումների համապատասխանության, ինչպես նաև գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, ժամանակակից ոռոգման, անասնաբուծության և խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում Լեհաստանի և ԵՄ գործընկերների ներգրավվածության հնարավորությունները։
Լեհական կողմը ներկայացրել է փորձի փոխանակման և գիտատեխնիկական համագործակցության պատրաստակամությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի տնտեսական բարեփոխումներին և բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված գործողությունների շրջանակում իրականացված քայլերին։
րկուստեք ընդգծվել է, որ Հայաստանի և Լեհաստանի միջև տնտեսական կապերի զարգացումը կնպաստի տնտեսության դիմադրողականության, արտահանման ընդլայնման և երկարաժամկետ գործընկերության ամրապնդմանը։



