Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ որպես միջնո...

Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ խոշոր տերությունների հակամարտություններին միջամտելու հավակնոտ հայտարարություններ կամ մտադրություններ անել։ Կառավարության հուլիսի 30-ի նիստից հետո կայացած ճեպազրույցում, այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Երևանը կարող է միջնորդ դառնալ ու նպաստել Թեհրանի և Վաշինգտոնի միջև լարվածության թուլացմանը՝ հաշվի առնելով երկու կողմերի հետ էլ ունեցած լավ հարաբերությունները։

«Հայաստանը փոքր ու համեստ երկիր է, և մենք չենք կարող նման հավակնոտ հայտարարություններ ու մտադրություններ ունենալ։ Անգամ խոշոր երկրների վեճերի մեջ մտնելու միտքն արդեն իսկ ճիշտ չէ», — պարզաբանել է Փաշինյանը։