Հայաստանի որոշ շրջաններում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ մարտի 6-ին՝ ժամը 19։20-ի դրությամբ, Աշոցքի‚ Սիսիանի տարածաշրջաններում‚ Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Արթիկի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: