Պաշտոնական այցով Եգիպտոսի Արաբական Հանրապետություն ժամանած վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսիի հետ:
Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«Տեղի է ունեցել երկու երկրների առաջնորդների առանձնազրույցը, որին հաջորդել են քննարկումները ընդլայնված կազմով»,- նշված է գրառման մեջ: