Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 202...

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2025 թվականին 2024-ի նկատմամբ աճել է 9.1 տոկոսով:

Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2025-ին 2024-ի համեմատ աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 3 տրլն 327 մլրդ 745.1 մլն դրամ: Գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը հունվար-դեկտեմբերին ավելացել է 5.6 տոկոսով՝ կազմելով 1 տրլն 57 մլրդ 224 մլն դրամ: Շինարարության ծավալն աճել է 20.2 տոկոսով՝ կազմելով 810 մլրդ 676.1 մլն դրամ:

Առևտրի շրջանառությունում 2025-ին աճը կազմել է 3 տոկոս ՝ 6 տրլն 789 մլրդ 902.9 մլն դրամ ծավալով: Նույն ժամանակահատվածում մատուցված ծառայությունների ծավալն ավելացել է 10.5 տոկոսով՝ կազմելով 4 տրլն 89 մլրդ 742.4 մլն դրամ:

2025 թվականի հունվար-դեկտեմբերին՝ 2024-ի նկատմամբ սպառողական գների ինդեքսը բարձրացել է 3.3 տոկոսով, իսկ  արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3.8 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալներում արձանագրվել է 3.4 տոկոս աճ:

Միջին ամսական անվանական աշխատավարձը 2025-ի հունվար-դեկտեմբերին բարձրացրել է 5.6 տոկոսով՝ կազմելով 303 հազար 140 դրամ: Ընդ որում, պետական հատվածում բարձրացումը եղել է 6.5 տոկոսով՝ կազմելով 239 հազար 369 դրամ, իսկ մասնավորում՝ 5.1 տոկոս՝ կազմելով 327 հազար 604 դրամ:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025-ին 2024-ի համեմատ նվազել է 29 տոկոսով՝ կազմելով 21 մլրդ 430.3 մլն դոլար: Ընդ որում՝ արտահանումը նվազել է 36.1, իսկ ներմուծումը՝ 23.6 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-դեկտեմբերին կազմել է 387.01 դրամ: