Հայաստանի ՊՆ-ում անցկացվելու են ՀԱՊԿ եռօրյա բ...

Սեպտեմբերի 24-ից 26-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում կանցկացվեն ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումների ղեկավարների գլխավորած պատվիրակությունների բազմակողմ բանակցությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

Այդ ընթացքում, հիշեցնենք, Հայաստանում անցկացվում են ռազմավարական զորավարժություններ՝ պահեստազորի խոշորագույն զորահավաքով։ Զուգահեռ և նույնպես Հայաստանում անցկացվելու է նաև ԱՊՀ ազգային անվտանգության մարմինների համատեղ զորավարժություն։