«Հայաստանի պարտավորությունների կատարումը Ադրբ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Տնտեսական համագործակցության կազմակերպության 16-րդ գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին և տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ 

Բիշքեկում տեղի ունեցած հանդիպմանը Էրդողանն անդրադարձել է Արևելք-արևմուտք «միջին միջանցքին» և հայտարարել. 

«Մենք պետք է զարգացնենք դրա գործունեությունը։ Ղարաբաղի օկուպացիայի ավարտով մենք տեսնում ենք, որ քայլ առ քայլ մեր տարածաշրջանում մոտենում ենք կայուն խաղաղության։ Հայաստանի կողմից Ադրբեջանի հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը կհեշտացնի այս գործընթացը։ Չափազանց կարևոր է՝ մոտ ապագայում կյանքի կոչել տրանսպորտային կապերը»։