Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից՝ նշելով, որ դեկտեմբերի 16–ի առավոտվա դրությամբ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Արագածի, Սպիտակի, Արթիկի, Աշոցքի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Մարտունու տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Արագածի, Սևանի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Սարավանի լեռնանցքում և Ելփին-Եղեգնաձոր ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:



