Հայաստանի կառավարության այս անվայելուչ վարքագ...

Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը պատրաստվում է դիմել ԵՄ, ԵԽԽՎ, ՄԻԵԴ, միջազգային տարբեր կառույցներ՝ բարձրաձայնելով Կարապետյանի նկատմամբ իրականացվող ապօրինի քաղաքական հետապնդման մասին, — այսօր կայացած ասուլիսին ասել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

«Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանի կառավարության այս անվայելուչ վարքագիծը չի կարող կենսունակ լինել, և մենք այս գործը հասցնելու ենք ոչ միայն միջազգային ատյաններ, այլև բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են ճնշում գործադրել, ազդեցություն ունենալ այս կառավարության վրա՝ քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու համար, ինչը վերաբերում է նաև բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ հետապնդումներին։

Ռ. Ամստերդամը  խոստանում է՝ մեկ ամսվա ընթացքում   այնպես են անելու, որ ամբողջ աշխարհն իմանա Հայաստանի վարչապետի գործելակերպի մասին»։