Հայաստանի իրավապահները շարունակում են աշխատանքը Ռուսաստանի գործընկերների հետ՝ ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին հայկական կողմին արտահանձնելուն հասնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ինքնիշխանության ինչ սպառնալիք կարող է լինել Ռուսաստանի նկատմամբ, որ Մոսկվան չի ուզում արտահանձնել Պողոսյանին, Դավթյանը պատասխանեց, որ իրենց մոտ նույնպես ծագել է այդ հարցը։
Դավթյանն ակնարկեց, որ հնարավոր է, որ ապաստանի տրամադրման հարց քննարկված լինի, իսկ Ռուսաստանն այդ մասին պարտավոր չէ բարձրաձայնել։ Հետևաբար, ըստ դատախազի, շարունակվում է աշխատանքը՝ հասկանալու համար, թե որոնք են դրդապատճառները։
«Եթե Ռուսաստանի դիրքորոշումը ընդունելի լիներ, մենք չէինք շարունակի մեր շփումները»,- ասաց Դավթյանը։



