Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր խ...

Հայաստանի Հանրապետության առջև ծառացած բոլոր խնդիրների լուծման առանցքը կրթությունն է։  ՀՀ կառավարության հոկտեմբերի 16-ի նիստում այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնդրում եմ, ներեցեք կրկնվելու համար, բայց ես նորից համոզվում եմ՝ չկա գեթ մեկ խնդիր, որի լուծումը չի անցնում կրթության միջոցով։ Ես վերհիշում եմ իմ գործունեությունը թե՛ որպես վարչապետ, թե՛ որպես պատգամավոր, և չեմ կարող հիշել որևէ հարց, որի լուծման հիմքում կրթությունը չլիներ։ Եթե գծվել է որևէ ուղղություն, որը չի անցնում կրթությամբ, ուրեմն դա լուծում չէ, դա պարզապես ձևակերպում է, որը արդյունք չի տալու»,-շեշտեց վարչապետը։

Նա ընդգծեց, որ կառավարությունը պետք է առաջնորդի հանրությանը նաև իրազեկմամբ և օրինակով՝ ցույց տալով, թե ինչպես կարելի է խուսափել խնդիրներից և լուծել դրանք կիրթ մոտեցմամբ։ «Կառավարությունը պետք է առաջնորդի՝ մարդկանց իրազեկելով, ցույց տալով ճանապարհը, որպեսզի չհասնենք այն կետերին, երբ օգնությունն արդեն միայն մխիթարանք է։ Այժմ մենք կարող ենք օգնել հենց այս մեթոդով՝ յուրաքանչյուրը կարող է ինքն իրեն օգնել»,-եզրափակեց Փաշինյանը։