Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի ըն...

Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան (AIBA) չի հաստատել օգոստոսի 3-ին նախատեսված Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրությունները: Այս մասին հայտնում է Բռնքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը: Բռնցքամարտի միջազգային կառույցը գտել է, որ նախատեսված ընտրությունների ձևաչափում ու ընթացակարգում կան բազմաթիվ խախտումներ ու բացթողումներ, և նախատեսված ընտրությունները չեն համապատասխանում ԱԻԲԱ-ի կանոններին:

ԱԻԲԱ-ն նշել է, որ նոր ընտրությունների ժամանակահատվածի հետ կապված հարցերը Հայաստանի ֆեդերացիայի հետ կքննարկի այն ժամանակ, երբ կվերանայեն Հայաստանի ֆեդերացիայի կանոնադրությունը և երբ այն կհամապատասխանի ԱԻԲԱ-ի կանոնադրությանը:

Բռնցքամարտի միջազգային կառույցը Հայաստանի ֆեդերացիայից 14-օրյա ժամկետում պահանջել է մեկ տասնյակից ավելի հարցերի պատասխաններ և մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ հունիսի 15-ի փոփոխված կանոնադրությունը, թե ինչ ձևաչափով է կայացել այդ փոփոխությունը և ովքեր են մասնակցել դրան ու ինչպես: ԱԻԲԱ-ն հարցում է կատարել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հեռացված անձանց ու կազմակերպությունների վերաբերյալ՝ պահանջելով հստակ բացատրություն, թե ինչի համար են այդ անձինք ու կազմակերպությունները հեռացվել բռնցքամարտի ֆեդերացիայի կազմից:

ԱԻԲԱ-ին հետաքրրող հարցերի թվում է նաև այն, թե ով է փոխարինել Արթուր Գևորգյանին նրա հրաժարականից հետո:

ltter