
Հայաստանի բնակչության 77%-ը սպառում է օրական 2100 կկալ-ից քիչ սննդամթերք, այսինքն առողջապահական չափանիշներով համարվում է թերսնված։ Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:
«Ընդ որում, այդ վիճակում է մինչև վեց տարեկան երեխա ունեցող ընտանիքների 93%-ը։
Սա ազգային անվտանգության հարց է, որն անտեսել են բոլոր իշխանությունները։ Այն պետք է դառնա նոր իշխանությունների գլխավոր մարտահրավերներից մեկը»,- գրել է նա: