
2024 թվականին Հայաստանի Ազգային ժողովի աշխատակազմի կարիքների համար պետական բյուջեից ավելի քան 7.2 միլիարդ դրամ է հատկացվել։ Այս մասին հունիսի 6-ին՝ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստերում՝ «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Կատարումը, ըստ նրա, կազմել է 97.7%: Այս միջոցները հատկացվել են 1 ծրագրի իրականացմանը՝ 8 միջոցառումներով: «Մասնավորապես, Ազգային ժողովը կատարել է 840 միլիոն դրամի գնումներ: Այս գումարից 580 միլիոն դրամը մեկ անձից կատարված գնումներ են», - ասաց Հովհաննիսյանը: