
«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը, Քրիստինե Վարդանյանը և Գառնիկ Դանիելյանը տեսակցել են Միքայել սրաբազանին։ Այս մասին տեղեկանում ենք Ագնեսա Խամոյանի ֆեյսբուքյան էջից։
«Քիչ առաջ դուրս եկանք ԱԱԾ մեկուսարանից, ուր տեսակցեցինք ապօրինի կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Սրբազանի ամրությունը, կամքն ու իմաստությունը ոչ միայն ոգեւորող են, նաեւ ուժ ու լավատեսություն են ներշնչում։
Ազատությո’ւն բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է պատգամավորը։: