
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․
«Նախօրեին գործընկերներիս հետ հանդիպումներ ունեցանք Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր և Չինարի գյուղերի բնակիչների հետ։
Անմիջական ու անկաշկանդ մթնոլորտում տեղի ունեցած զրույցների արդյունքում կարող ենք արձանագրել, որ մեր հայրենակիցների հիմնական մտահոգությունները շարունակում են մնալ անվտանգային հարցերը, մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները, օրվա իշխանության վարած քաղաքականությունը, մեր ինքնությանն ու ինքնիշխանությանն ուղղված սպառնալիքները։
ՀՀ տարբեր համայնքներ մեր այցելություններն ու քաղաքացիների հետ հանդիպումները կունենան շարունակական բնույթ»։