«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելե...

Ասպրամ Կրպեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Քիչ առաջ գործընկերներիս՝ Քրիստինե Վարդանյանի և Գառնիկ Դանիելյանի հետ այցելեցինք Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ այս պահին գտնվում են այսօրվա ողբերգական դեպքի հետևանքով տուժած երեք զինծառայողները:

Զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են. վիճակը գնահատվում է կայուն ծանր, իսկ մեկը՝ ստացիոնար բուժում է ստանում: Տեսակցեցինք ստացիոնար բուժում ստացող զինծառայողին և հարազատներին:

Խորին ցավակցություն ենք հայտնում ողբերգական միջադեպի հետևանքով մահացած բոլոր զինծառայողների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին: