«Հայաստան» համահայկական հիմնադրամը հյուրընկալ...

Այսօր «Հայաստան» համահայկական հիմնադրամը հյուրընկալել էր Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին և Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին:

 

Հանդիպումն ընթացել է տարբեր հարցերի վերաբերյալ բովանդակալից քննարկումների ձևաչափում. Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ներկայացրել է Արցախում և Հայաստանի մի շարք մարզերում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման, կրթական հաստատությունների բարեկարգման և սոցիալական բնույթի ընթացիկ ծրագրերը: ՍԴՀԿ ներկայացուցիչների կողմից ընդգծվել է Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման և առկա ներուժի լիարժեք օգտագործման կարևորությունը՝ ի շահ Հայրենիքի զարգացման և շենացման:

 

ՍԴՀԿ–ն մշտապես իր ներկայացուցիչն է ունեցել Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում և զգալի մասնակցություն է ունեցել հայրենիքի առաջ ծառացած մարտահրավերների հաղթահարման գործում: