Բոլորի համար է հասկանալի, որ իշխանության և իրեն սպասարկող արևմտյան գրանտակեր կազմակերպությունների հիմնական թիրախը հիմնական ընդդիմադիր ուժն է՝ «Հայաստան» դաշինքը։
Օրերս սորոսական Դանիել Իոաննիսյանը բացահայտեց, որ հենց ինքն ու սորոսական Արթուր Սաքունցն են ջանքեր թափել, որպեսզի «Հայաստան» դաշինքի անդամ, հարգարժան բժիշկ Արմեն Չարչյանը հայտնվի անազատության մեջ․««Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը ՍԴ-ում պարբերաբար կրկնում է, որ Արմեն Չարչյանին ձերբակալել են անանուն աղբյուրի հրապարակման հիման վրա: Դա սուտ է:
Հունիսի 18-ին Չարչյանի ժողովի ձայնագրությունը մեր աղբյուրից ստացել ենք ժամը 13:57: Ժամը 14:14 ես այդ ձայնագրությունն ուղարկել եմ Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ու զանգել-ասել եմ, թե երբ ու որտեղ է այն կատարվել:
Ժամը 14:40 նոր այդ ձայնագրությունը հայտնվեց համացանցում՝ «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքում (երևի սա է անանուն աղբյուրը): Ժամը 15:20 այդ ձայնագությունը, բոլոր մանրամասներով, հրապարակվեց Fip.am «Փաստերի ստուգման հարթակում», իսկ ժամը 15:45-ին Արթուր Սաքունցի ստորագրությամբ գրությունը ուղարկվեց Քրեական ոստիկանության պետին:
Հիմա չհասկացա, անանուն աղբյուրը ե՞ս եմ, թե՞ Արթուր Սաքունցը»,-գրել էր Իոաննիսյանը:
Սորոսական Իոաննիսյանը, ըստ էության ավելորդ անգամ փաստեց, որ «Հայաստան» դաշինքի դեմ պայքարը իշխանությունները տանում են սորոսականների ձեռքը բռնած, որոշ դեպքերում նաև հենց սորոսականների հրահանգով և սցենարով։ Սա կարծում ենք խոսուն փաստ է քաղաքացիների համար։



