Հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում. ՊՆ...

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ այսօր վաղ առավոտյան ադրբեջանական ԶՈՒ կողմից վեց հայ զինծառայողի գերեվարման փաստի վերաբերյալ։

ՀՀ ՊՆ-ն ևս մեկ անգամ հայտարարում է, որ հայ զինծառայողները գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում և չեն հատել սահմանը։

Պաշտպանության նախարարությունը հրապարակել է տեղանքի մանրամասն քարտեզը։