Հայ ընդդիմադիր պատգամավորների այցը նախապես հա...

Հայ ընդդիմադիր պատգամավորների այցը նախապես չի համաձայնեցվել ռուս խաղաղապահների հետ: Այդ մասին  հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նրա խոսքով ՝ խաղաղապահները գործում են Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան։

«Այդ փաստաթղթի դրույթներին իբր հակասող գործողությունների մասին բոլոր հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», - ընդգծել է Զախարովան:

Մոսկվան ակնկալում է, որ երկու կողմերն էլ ձեռնպահ կմնան այնպիսի քայլերից, որոնք կարող են լրացուցիչ սրել իրավիճակը տարածաշրջանում: