ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայում, մասնակցում է հայ-իտալական բիզնես ֆորումին:
Փաշինյանը ելույթ է ունեցել ֆորումի ընթացքում և նշել, որ հայ-իտալական հարաբերությունները ունեն դարերի պատմություն և այդ հարաբերությունները հիմնված են ոչ միայն տնտեսական, այլև մշակութային, տեխնոլոգիական և այլ ոլորտների վրա:
Վարչապետի խոսքերով՝ ընդամենը օրեր առաջ իտալական մի շարք ընկերություններ իրենց մասնաճյուղերն են բացել Հայաստանում:
Մանրամասները` տեսանյութում:
Այնուհետև վարչապետը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին:



