Հայ ազգը կորոշի, թե երբ է ուղեգրում Նիկոլ Փաշ...

Մարինա Խաչատրյանը գրում է․

«Հարգելի հայրենակիցներ, լրագրողներ,

Տեղեկացնում եմ, որ հարցում եմ հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության հոգեբուժական մի շարք կլինիկաներ` խնդրելով տրամադրել հոգեկան հիվանդությունների կապակցությամբ հետազոտությունների ու բուժման կուրսի տևողությունն ու արժեքը։
Հարցման մեջ նշել եմ կոնկրետ կլինիկական ախտանիշներ, որոնք իմ գնահատմամբ առկա են Հայաստանի վարչապետի աթոռը բռնազավթած և իրեն գլխավոր գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանի մոտ։

Այդ կլինիկական ախտանիշներն են.

- հետապնդման զառանցանք` օտարերկրյա գործակալների և դավադիր ուժերի տեսքով 
- տեսիլքներ` սևազգեստ մարդկանց տեսքով 
- քնկոտություն
- ստելու մոլուցք
- աղքատների աչքի առաջ անհագ ուտելու և նկարահանվելու մոլուցք
- գումարներ մսխելու մոլուցք
- շրջափակման մոլուցք
- ցույցեր անելու մոլուցք
- անհատականության դիսոցիատիվ խանգարում (անձի երկվություն)` իրեն Մոնթե, Չե Գևարա, Պապ թագավոր, ժողովուրդ, գերագույն գլխավոր հրամանատար ներկայացնելու ձևով
- երկբևեռ աֆեկտիվ խանգարում` էյֆորիայի և դիսֆորիայի նոպաների, մարդկանց պատերին տալու, ասֆալտին փռելու, ծնոտը ջարդելու ձևով
- անիմաստ ծիծաղի և զայրույթի նոպաներ
- մարդկանց գլխի ներսը առանց հատուկ հետազոտությունների տեսնելու պնդում (տեսնում է աղքատություն)
- պերսևերացիաներ` բառի, նախադասության, շարժման, գործողության համառ և աննպատակ կրկնություն՝ գիտակցված կամ չգիտակցված
- հատվածական մտածողություն` ֆիլմերը միայն հատվածներով ընկալելու ձևով
- հիշողության կորուստ` սեփական բառերը, պնդումները, քննադատությունները մոռանալու ձևով
- ընկալումների փսիխոսենսոր խանգարումներ` պղծություններ քարոզողին ավանդապաշտ ընտանիքի մայր անվանելու ձևով
- «տարածքային ագնոզիա»` Կովկասի մասին պատկերացումների աղավաղմամբ (թեև սա կարող է լինել պարզապես անգրագիտության նշան)

Հարցման պատասխանը ստանալուն պես այն կհրապարակեմ և հայ ազգը կորոշի, թե երբ է ուղեգրում Նիկոլ Փաշինյանին ամենաէլիտար հոգեբուժական կլինիկաներից մեկը` հետազոտման նպատակով»։