
«Հրապարակ» թերթը գրում է. ՆԳՆ ղեկավարությունն անհիմն պատճառաբանություններով չի վճարում ատեստավորում անցած աշխատակիցների հավելավճարները՝ ասելով, թե տեխնիկական բարդ մեխանիզմ է, որը ժամանակ է պահանջում։
Համակարգի աշխատակիցները մեզ բողոք են հասցեագրել եւ տեղեկացրել, որ ամիսներ, անգամ մեկ տարի է անցել որոշ մասնագետների ատեստավորումից, սակայն ղեկավարությունը հավելավճարները դեռեւս չի փոխանցել․ հայտնի է, որբարձր որակավորում ստանալուց հետոաշխատավարձի չափն ավելանում է, անգամհամեմատություն են անում, որ Վահե Ղազարյանիօրոք հաջորդ ամսվանից ատեստավորումանցածները բարձր աշխատավարձեր են ստացել։
ՆԳՆ-ից պաշտոնապես հաստատեցին մեր լուրը, նշելով. «Ատեստացիոն հերթական փուլը ամփոփման փուլում է, ամփոփումից հետո բոլոր ծառայողները պատշաճ կտեղեկացվեն, ինչից հետո ատեստավորման գործընթացի քննության վերջին օրով կհաշվարկվեն եւ մասնակիցներին կփոխանցվեն հավելավճարները»: