«Հայաստանի մարզիկները Եվրոպական 50 երկրների ավելի քան 4000 մարզիկների պայքարում նվաճեցին 11 պարգև, 5 ոսկե, 3-ական արծաթե և բրոնզե մեդալ ու թիմային հաշվարկով գրավեցին պատվավոր 11-րդ տեղը:
Մեր բռնցքամարտիկները տուն բերեցին 2-ական ոսկե և բրոնզե, սամբիստները մեկական ոսկե և բրոնզե, հունահռոմեական ոճի ըմբիշները և մարզիկները մեկական ոսկե և արծաթե մեդալներ», - այսօր Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) արտահերթ գլխավոր ասամբլեայի ընթացքում սույն թվականի հունիսի 18-30-ը Մինսկում կայացած Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության արդյունքների մասին ասաց զեկուցող, ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյանը:
Գրիգորյանը ընդգծեց՝ մեր հավաքականը անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ նման համալիր մրցումներից վերադարձավ երկնիշ թվով ձեռք բերված մեդալներով: Այս գործում նա կարևորեց հատկապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դերը:




