Հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է պարեկ...

Այս գիշեր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի կենտրոնում. ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը Տերյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում պոկվել և ընկել է, փակելով Մոսկովյան փողոցը:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ,  ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան,  սակայն մեծ վնաս է պատճառվել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողական Skoda մակնիշի ավտոմեքենային, ինչպես նաև կայանված վիճակում գտնվող Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Նշված հատվածում երթևեկությունը միակողմանի  է դարձել և օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական  ջոկատից 1 մարտական հաշվարկ: Օպերատիվորեն ժամանել են նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից: