Հաշվի առնելով մեր երկրի համար Սինգապուրի կարե...

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից և  Սինգապուրի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացման նպատակահարմարության վերաբերյալ նախագիծը:

Նախարարը ներկայացրեցոր համաձայն ապրանքներիծառայությունների և ներդրումների շուկա մուտքի ազատականացման մասով համաձայնությունների հիման վրա պետք է ձևավորվի Սինգապուրի հետ արտոնյալ առևտրի մասով փոխադարձ պարտավորությունների միասնական փաթեթ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն ընդգծեցոր պետք է բացել «ազատ առևտրի գոտի» հասկացությունը:

«Ինչ որ դուք ասացիք, կապ ունի ԵԱՏՄ հարթակի հետ, ազատ առևտրի գոտու հետ կապ չունի»,- ասաց նա՝ դիմելով նախարարինՊատգամավորը  կարևորեց տնտեսվարողներին բացատրել, թե ինչ է նշանակում զրո մաքսատուրք Սինգապուրի պես երկրի համար:

Վահան Քերոբյանը ներկայացրեց, որ 2022 թվականին ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 70 տոկսով աճել է և մասնավորապես Գերմանիայի հետ առաջին անգամ հատել է 500 միլիոն դոլարի սահմանաչափը, իսկ Խաչատուր Սուքիասյանը կարևորեց կառուցվածքը, թե դա արդյոք եղել է հումք, թե պատրաստի արտադրանք:  Վահան Քերոբյանն ասաց, որ կոնկրետ Գերմանիայի մասով 350 մլն դոլարի ներմուծվել և 150 մլնի արտահանվել է և գլխավոր ապրանքատեսակը թեթև և խոշոր մարդատար մեքենաներն են, շինարարական տեխնիկան էիսկ արտահանման դեպքում առաջին տեղում  ալյումինե փայլաթիթեղներն են:

Խաչատուր Սուքիասյանը հարցրեց, թե արդյոք կրթական ոլորտում համագործացկություն նախատեսվում է, և նշեց. «Հաշվի առնելով մեր երկրի համար Սինգապուրի կարևորությունը՝ պետք է կրթական և մշակութային մակարդակով համագործակցել նրանց հետ»Իսկ նախարարն ասաց, որ կրթական համագործակցությունը ծառայությունների համաձայնագրով է լինելու, սակայն դա առանձին երկկողմ համագործակցության խնդիր է, և համաձայնեց պատգամավորի հետ՝ կրթական ոլորտում համագործակցութան կարևորության հարցում: