Հարյուրավոր մարդիկ օր ու գիշեր աշխատել են, որ...

Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ մեր կատարած աշխատանքներին՝ հաշվի առնելով եկած ձյան ծավալը և իրականացրած աշխատանքը, կարող եմ համարել բավարար: Այս մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Լավ համարել չենք կարող, որովհետև ունեցել ենք կոնկրետ օրեր խնդիրներ, բայց բավարար կարելի է համարել, որովհետև մեր ճանապարհները ինտենսիվ 24-36 ժամ ձյուն գալուց հետո ամբողջությամբ անցանելի են եղել, խնդիրները ամողջությամբ վերացված են եղել: Հիմա պետք է աշխատենք, որ այդ ժամանակը կրճատենք, նույնիսկ եթե ձյունը գալիս է ցերեկային ժամերին՝ մենք պետք է կարողանանք այնպես անել, որ միջինացված ժամանակը էականորեն նվազի»,- նշել է նա:

Ավինյանը խնդրել է հաջորդ անգամ նոր մեթոդներ կիրառել.

«Խնդրում եմ, հաջորդ ձյան գալուց այդ փորձարկումները սկսենք թեկուզ մի քանի փողոցների վրա իրականացնել: Մենք մեր փորձով համոզվենք, եթե աշխատող է՝ եկեք նոր մոդելները լայնորեն կիրառենք, մասնավորապես աղի և ջրի լուծույթները նախորոք փողոցների վրա ցանելու հնարավոր տարբերակը»: