ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Սպահանի նահանգի երեք շրջանի: Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ հարձակման հետևանքով վնասվել են բնակելի շենքեր և ավտոմեքենաներ:
Մի քանի խաղաղ բնակիչ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, տուժածների թիվը ճշտվում է:



