Հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում մարդ...

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անընդունելի է համարում Սահմանադրական դատարանի դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու վերաբերյալ նախագիծը։

«Ըստ էության՝ հարկատուների հաշվին կաշառք է առաջարկվում մարդկանց իրենց պաշտոնները թողնելու համար, նրանք, ովքեր կհամաձայնեն լքել իրենց պաշտոնները, պետք է շատ լավ մտածեն, որ հաջորդ իշխանության ժամանակ իրենք ոչ միայն վերադարձնելու են այն գումարը, որոնց դիմաց չեն աշխատել, այլև ամենայն հավանականությամբ ենթարկվելու են քրեական պատասխանատվության»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Զոհրաբյանը հավելեց նաև, որ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը իշխանությունը իրավական ճանապարհով չի կարողանում լուծել և փորձում է այս տարբերակով լուծել։