Արցախի ՆԳ նախարարության մի խումբ ծառայողների և ղեկավար կազմի ուղեկցությամբ, այսօր նախարար Կարեն Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած հերոսների շիրիմներին, ծաղիկներ խոնարհել զոհված ոստիկանների և փրկարարների հուշաքարերին:
Կարեն Սարգսյանը կարևորել է օրվա խորհորդը, նշել, որ Սեպտեմբերի 2-ը մեր լինելիության, այս հողը հարատև հայ պահելու ուժի ու կամքի խորհրդանիշն է:
Հիշարժան այս տոնի առթիվ մաղթում եմ խաղաղություն և ամենայն բարիք մեր ժողովրդին ու հայրենիքին»-նշել է ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը:
Արցախի Հանրապետության հռչակման 30-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր-պանթեոն են այցելել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ ու կառավարության անդամներ, հոգևոր ու աշխարհիկ դասի ներկայացուցիչներ:









