Հարձակումը Ջերմուկի վրա՝ առանց պատասխանի չմնա...

Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը Ջերմուկի դեպքերին համապատասխան ու դաշնակցային պարտավորություններին բնորոշ արձագանք են ցուցաբերել և հանդես եկել գործնական առաջարկներով։ Այս մասին հայտարարաել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀՀ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Ի պատասխան հարցին՝ ինչո՞ւ ՌԴ-ի կողմից համապատասխան արձագանք չի եղել Ջերմուկի դեպքերի հետ կապված, Լավրովն ասել է․ «Չգիտեմ՝ որն է համապատասխան արձագանքը ձեր ընկալմամբ, բայց ՀԱՊԿ-ի կողմից նման արձագանք եղել է՝ կոնկրետ առաջարկներով, մասնավորապես՝ տեղում իրավիճակի կայունացմանն ուղղաված դիտորդական առաքելություն ուղարկել»,- ասել է Լավրովը՝ հավելելով, որ այդ առաջարկները մերժվել են ՀՀ իշխանությունների կողմից և փոխարինվել ԵՄ դիտորդական առաքելությամբ։