Իրանը հստակ դիրքորոշումներ ունի հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի և տարանցիկ միջանցքների վերաբերյալ, հայտարարել է երկրի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին․«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում տարածաշրջանի երկրներում խաղաղություն, կայունություն և անվտանգություն հաստատելու համար։ Մենք ընդգծում ենք, որ տարանցիկ համագործակցության զարգացումը չի կարող հիմք հանդիսանալ աշխարհաքաղաքական փոփոխությունների և երկրների տարածքային ամբողջականության և ազգային ինքնիշխանության խախտման համար», - ասել է Քանանին։
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ակնկալում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման նախագիծն իրականացնել մինչև 2029 թվականը: