Հարավային Կովկասում օտարերկրյա միջամտությունն...

Հարավային Կովկասի տարածաշրջանում օտարերկրյա միջամտությունն էլ ավելի կբարդացնի իրավիճակը։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը Մոսկվայում Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորմանը կարող է նպաստել « 3+3» հարթակը», - նշել է Աբդոլլահիյանը:

«Թեհրանը մերժում է աշխարհաքաղաքական իրավիճակի ցանկացած փոփոխություն՝ ցանկացած արդարացմամբ։ Անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղություն և կայունություն երկխոսության և քաղաքական կարգավորման ճանապարհով», — հավելել Է Իրանի ԱԳ նախարարը: