ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հարավային Կորեայի իշխանությունների հետ Սեուլի կողմից ամերիկյան տնտեսության մեջ բազմամիլիարդ ներդրումների վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու մասին։ Դրանք կիրականացվեն ԱՄՆ-ի ներմուծման մաքսատուրքերի իջեցման դիմաց։
«Հարավային Կորեան համաձայնել է ԱՄՆ-ին 350 միլիարդ դոլար վճարել մաքսատուրքերն իջեցնելու դիմաց, որոնք իրենից գանձվում են ԱՄՆ-ում։ Բացի այդ, նրանք համաձայնել են մեծ ծավալներով նավթ ու գազ գնել մեզնից, իսկ հարուստ հարավկորեական ընկերությունների և գործարարների կողմից մեր երկրում կատարված ներդրումները կգերազանցեն 600 միլիարդ դոլարը», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփը նաև հայտնել է, որ թույլ է տվել Հարավային Կորեայի ռազմածովային ուժերի համար ատոմային սուզանավի կառուցում ամերիկյան նավաշինարանում։
«Հարավային Կորեան ատոմային սուզանավեր կկառուցի Ֆիլադելֆիայի նավաշինարաններում», - նշել է Թրամփը։



