ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետևում է Սյունիքում իրա...

ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը: Այս մասին հայտարարել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

Նա նշել է, որ իրավիճակի զարգացման հետ անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներով եւ ՀԱՊԿ կանոնադրությամբ:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը իրավիճակը հեռախոսով քննարկել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: