Քաղաքապետարանը նոր արտոնություններ է տալիս հա...

Երևանի ավագանու նիստում քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրեց հանրային տրանսպորտի արտոնյալ տոմսերի վերաբերյալ մանրամասներ:

Անվճար կերթևեկեն.
▫️Հաշմանդամություն ունեցող երեխաները,
▫️Երևան քաղաքի հաշվառմամբ 4 և ավելի երեխա ունեցողները՝ անկախ երեխաների տարիքից:

• 1 և 7 օր տոմսերի ուղևորությունների սահմանափակումը կվերացվի և դրանք կդառնան անսահմանափակ։
• 90 րոպեի ընթացքում երկու տեղփոխի հնարավորություն տվող տոմսի վավերականության ժամկետը կդառնա 180 րոպե: