Հանրային հեռուստաընկերությունը զգալով իր կողմ...

«Հայաստան» դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը․


Ի լրումն օրվա առաջին կեսին տարածած հաղորդագրության հայտնում եմ, որ Հանրային հեռուստաընկերությունը զգալով իր կողմից թույլ տված սխալի լրջությունը` որոշեց այն շտկել:

Մասնավորապես, օգտվելով միայն այլ աղբյուրներում առկա նյութերից լուսաբանեց այսօրվա ասուլիսը՝ ներառելով այն իր եթերում:
Սույնով շնորհակալություն եմ հայտնում Հանրային հեռուստաընկերությանը մեզ լուսաբանելու համար: