«Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է առաջիկա խորհրդարանական ընտրություններին և կողմնորոշված է վարչապետի թեկնածուի ընտրության հարցում:
Կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում հայտնել է, որ վարչապետի թեկնածուն ինքն է լինելու, որովհետև կարծում է, որ ՀՀ խորհրդարանում պետք է լինի ամբողջությամբ արևմտյան արժեքները պաշտպանող քաղաքական ուժ կամ ուժի ներկայացուցիչ:
9-րդ գումարման Ազգային ժողովի խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին:



