Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցան...

ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Դժվարանցանելի են Սյունիքի մարզի ավտոճանապարհները

«Արագածի տարածաշրջանում, Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան-Ոսկեպար-Կիրանց և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաքի հատվածում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում բուք է:

Հաշվի առնելով եղանակային պայմաններն ու տեղումները՝ ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը հանրապետության ողջ տարածքում շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն։

Հարգելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ: