Համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքա...

Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի հետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հունվարի 1-ից մինչեւ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 4509 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1061 քաղաքացի) հետ է ստացել 420 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +99 միլիոն դրամ): 

Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 93.1 հազար դրամ է»,- գրել է նա: