ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չի համարում։ «ՀԱՄԱՍ-ը ահաբեկչական կազմակերպություն չէ, այլ ազատարարների եւ մոջահեդների խումբ, որոնք պայքարում են իրենց հողերի եւ քաղաքացիների պաշտպանության համար»,- ասել է նա՝ ավելացնելով, որ չեղարկել է նախատեսված այցն Իսրայել։

«Մենք  խնդիրներ չունենք Իսրայելի պետության հետ, բայց երբեք հավանության չենք արժանացրել Իսրայելի կատարած վայրագությունները եւ նրա գործողությունների ոճը որպես կազմակերպություն, այլ ոչ թե պետություն»,- նշել է Էրդողանը՝ ավելացնելով, որ « զոհվածների մոտ կեսը  երեխաներ են։ Դա վկայում է այն մասին, որ թիրախը կանխամտածված դաժանությունն է՝ մարդկության դեմ հանցագործությունների կատարման նպատակով»։

Նա կոչ է արել ճնշում գործադրել Նեթանյահուի կառավարության վրա, որպեսզի «Իսրայելն ուշքի գա»։ «Մենք պատրաստ ենք լինել պաղեստինյան կողմի երաշխավորներից մեկը եւ առաջարկում ենք կազմակերպել միջազգային պաղեստինա-իսրայելյան խաղաղ կոնֆերանս, որին կմասնակցեն տարածաշրջանի բոլոր ազդեցիկ խաղացողները»։