
ՆԳՆ ոստիկանությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե՝ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանի` 2023 թվականի հոկտեմբերի խոսակցության ձայնագրության վերաբերյալ։
Այս մասին լրատվամիջոցներին հայտնում են ՆԳՆ մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ հայտնել էինք՝ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր «Իշխանությանը պատկանող կայքերից մեկում հրապարակել են իբր 2023 թվականին կատարված հեռախոսային խոսակցության ձայնագրություն Սրբազաններից մեկի և ոմն աբեղայի միջև, որում այդ աբեղան մեղադրում է Վեհափառ Հայրապետին՝ ինչ-որ միտինգի մասնակցել «խորհուրդ տալու» համար։
Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ համացանցում տարածվող ձայնագրությունը վարույթի շրջանակում քննության առարկա կդառնա:
Մի քիչ առաջ էլ Մայր աթոռը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այս օրերին ողջ իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական ապօրինի հրահանգների իրագործմանը. ակնհայտ է, թե ով է կանգնած հերթական արարքի հետևում»: