Համացանցում հերթական սուտ տեղեկությունն են տա...

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը գրել է, որ համացանցում հերթական սուտ տեղեկությունն են տարածում, թե իբր ՌԴ Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը նոյեմբերի 15-ին ներկա է գտնվել «Վերնատուն» կոչվող հավաքին:

«Տեղեկացնեմ ձեզ, որ Կ.Զատուլինն այդ օրը ինձ հետ գտնվել է Հունաստանում` Աթենք քաղաքում, և մասնակցել է ուղղափառության համաժողովին:

Մի հավատացեք ամեն տեղեկության, ինչ տեսնում և կարդում եք համացանցում, օգտվեք ստուգված ինֆորմացիայի աղբյուրներից»: