Որևէ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ գործող իշխանությունները անսկզբունքայնության խորհրդանիշ են։ Փաշինյանի իշխանության գրեթե բոլոր անդամները պաշտոններ զբաղեցնելուց հետո 180 աստիճանով փոխել են իրենց դիրքորոշումները։
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 6-ին հանդիպել էր ՌԴ սենատոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ, կուսակցության գլխավոր խորհրդի նախագահության միջազգային գործունեության հանձնաժողովի նախագահ Անդրեյ Կլիմովի հետ:
Հանդիպման ընթացքում վստահեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հետաքրքրված է «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ երկարատեւ համագործակցության ընդլայնմամբ:
Հիշեցնենք, որ Հակոբ Արշակյանը մինչև 2018 թվականը ակտիվ հակառուսական գործունեություն էր ծավալում։ Նրան հաճախ կարելի էր տեսնել ՌԴ դեսպանատան դիմաց կազմակերպվող բողոքի ակցիաներում։ Արշակյանն անգամ մասնակցում էր բողոքի ակցիաների, որոնց մասնակից ՀՀ քաղաքացիները չէին ընդունում ՌԴ ընտրությունների ադյունքները։



